Panorama.am-ը գրում է.

Կառավարությունը հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման  մեջ լրացումներն ու փոփոխությունները կատարելու նախագծին։  Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է.
. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,
. Ընդլայնել սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունները,
. Դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով՝ նվազեցնել «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամներ ունեցող ընտանիքների՝ համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունը:
. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին ամսական մարում  կատարելու հանգամանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Ասում ենք՝ աշխատանքի անցնելու, աշխատավարձ ստանալու հիմքով մարդուն  նպաստից վեց ամիս չենք զրկում: Վեց ամիս հնարավորություն ենք տալիս մարդուն ադապտացվել նպաստ ստացողի կյանքից դեպի աշխատանքով և սեփական ապրուստը վաստակող մարդու կյանքին: Մարդուն, որին առաջարկվել է պատշաճ աշխատանք, որով նա կարող է  վաստակել ավելին կամ առնվազն նույնքան, ինչքան նպաստով է վաստակում, եթե մարդն այդ աշխատանից հրաժարվում է, հետագայում նրան նպաստ տալու նպատահարամարությունը քննարկում ենք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել