Bravo.am-ը գրում է.

Շուշաննա Թովմասյանն Ամանորի թեմատիկայով նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում ամփոփել է անցնող տարին, խոստովանել, թե ինչ ցանկություններ ունի 2020-ի համար: Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ «Սիրուն Սոնա» սերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու մասին:

«2019-ն ինձ համար ավելի շատ ընտանեկան տարի էր. ժամանակս տրամադրում էի նորաստեղծ ընտանիքիս կազմավորմանը: Երբ ընտանիքի հիմքում սեր կա, շատ է օգնում: Ուզում ես լավագույնը լինել որպես կին, տնային տնտեսուհի: Այս մեկ տարին միմյանց ճանաչելու, զիջելու, հասկանալու արդյունավետ փորձաշրջան էր, դրան նպաստել է նաեւ առանձին ապրելը, քանի որ այդ դեպքում զույգը հասկանում է միմյանց դերն ընտանիքում: Աչքիս տակ, իհարկե, ունեցել եմ նաեւ նկարահանվելու առաջարկներ, որոնք չի ստացվել իրականացնել: Մտածել եմ նաեւ կադրից դուրս աշխատանքի մասին, իսկ հստակ ոլորտը չեմ ցանկանա նշել»,-ասել է Շուշաննան:

Նա պատմել է, որ տարեվերջին իր համար անակնկալ է եղել Ելենա Արշակյանի առաջարկը՝ նկարահանվել «Սիրուն Սոնա» նախագծում.«Իմացա, որ մեկ օրում որոշել է փոխել գլխավոր հերոսուհուն: Հուսամ՝ երկուսիս համար էլ հաջող համագործակցություն կստացվի, ինձ միշտ հետաքրքրել է նրա հետ աշխատելը: Առաջարկը բոլոր առումներով հարմար էր, ուրախալի էր նաեւ այն փաստը, որ շատ երկար նախագիծ չի լինելու. գարնան վերջին կամ ամռանն ավարտվելու է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել