Apple ընկերությունը նախատեսում է թողարկել տեսախաղերի համակարգիչ: Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել այն հունիսին՝ WWDC 2020 համաժողովում, հայտնում է Patenty Apple-ը:

Նոր մոդելը նախատեսված է լինելու պրոֆեսիոնալ խաղացողների համար և արժենալու է մոտ 5000 դոլար: Այս մասին պատմել է Թայվանից մի աղբյուր:

Աղբյուրը պնդում է, որ Apple-ը հետաքրքրված է կիբերսպորտի և տեսախաղերի աճող շուկայով: Մասնավորապես, նա հիշեցնում է, որ սեպտեմբերին ընկերությունը գործարկել է Arcade խաղային ծառայությունը, որը հասանելի է Apple էկոհամակարգի գրեթե բոլոր սարքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել