Նրանք ծանոթացել էին դեռևս դպրոցում, սիրահարվել, իսկ հետո՝ ամուսնացել։ Նրանք երջանիկ էին, երազում էին երեխաների մասին, սակայն 10 տարի նրանք փորձում էին ծնողներ դառնալ, բայց ապարդյուն։
Այդ ժամանակ Միան և Ռոզոննոն որոշեցին դիմել բժիշկների օգնությանը։ Երկար բուժումներից հետո նրանք իմացան, որ միանգամից վեց երեխա են ունենալու։ Սակայն ռիսկերը շատ էին։ Ռոզոննոն զբաղվում էր գորգերի լվացումով և փափուկ կահույքի պաստառապատմամբ։ Նա վախենում էր, որ չի կարողանա պահել ընտանիքը։ Սակայն նրանց լուսանկարը, որը տարածվել էր ողջ համացանցով, Մագկի ընտանիքին հանրահայտ դարձրեց։
Օփրա Ուինֆրին նրանց իր ստուդիա հրավիրեց և 250000 դոլարի քարտ նվիրեց։ Նրանք նվերներ էին ստանում ողջ երկրից՝ տակդիրներ, մթերքներ, հագուստ և այլն։ Շուտով նրանք սկսեցին վարել իրենց շոուն, որտեղ կիսվում էին վեց երեխաների ծնողներ լինելու հոգսերով և կյանքով։ Հեռուստատեսությունում հայտնի դառնալու շնորհիվ Ռոզոննոյի բիզնեսն էլ սկսեց բարգավաճել։ Հիմա փոքրիկները բավական մեծացել են, նրանք շատ նման են իրենց ծնողներին։ Ընտանիքը երջանիկ է և սիրով լի, իսկ Միայի և Ռոզոննոյի հարաբերություններն էլ ավելի են ամրացել։ Ինչ էլ որ լինի, նրանք միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները։