Լավագույն բանը, որը կարող եք անել ոտքերի համար, ձեռքերը նրանցից հեռու պահելն է։
Քորը նյարդայնացնում և վշտացնում է։ Սակայն կան նաև լավ նորություններ. քորի առաջացման պատճառները հիմնականում անվնաս են, և դուք հեշտությամբ կարող եք հաղթահարել դրանք։ Չնայած լինում են նաև բացառություններ։
Ինչո՞ւ են քոր գալիս ոտքերը
1. Ձեր մաշկին չի բավականացնում խոնավությունը
Սա քորի ամենատարածված պատճառներից մեկն է։ Բժիշկները մաշկի չորությունն անվանում են քսերոզ։ Հուշումները շատ են։ Հնարավոր է դուք.
- Ապրում եք չոր կլիմա ունեցող վայրում և մոռանում եք ոտքերը պաշտպանել արևից,
- Շատ ժամանակ եք անցկանցնում ջրի մեջ,
- Այլևս երիտասարդ չեք։ Տարիքի հետ մաշկը սկսում է չորանալ,
- Ոտքերը լվանում եք տաք ջրով։
Ի՞նչ անել
Քսերոզը բուժելու կամ կանխարգելելու համար հարկավոր է հոգ տանել ոտքերի մաշկի խոնավության մասին։ Ջրային գործողություններից հետո մաշկը խոնավեցնող քսուքներ օգտագործեք։ Բավական քանակությամբ հեղուկ օգտագործեք։
2. Ոտքերը բավականին լավ չեք լվանում
Կեղտը, քրտինքը, մահացած բջիջները կուտակվում են մաշկի մակերեսին և վատթարացնում են նրա օդափոխանակությունը։ Քորը կանխատեսելի հետևանք է։
Ի՞նչ անել
Հետևեք ձեր հիգիենային։ Կանոնավոր կերպով լոգանք ընդունեք։ Լոգանք ընդունելուց հետո մի մոռացեք մաշկին փափկեցնող քսուք քսել։
3. Շատ նեղ տաբատ եք կրում
Շատ նեղ հագուստը մաշկին ստիպում է քրտնել, չի թողնում շնչել և խանգարում է արյան շրջանառությանը։
Ի՞նչ անել
Տաբատ ընտրելիս ուշադիր եղեք, որ կտորը նուրբ և շնչող լինի։ Աշխատեք հրաժարվել գրկող հագուստներից կամ ամեն օր մի կրեք դրանք։
4. Դուք դերմատիտ ունեք
Հնարավոր է, որ ձեր ոտքերի հետ շփվող որևէ նյութ կամ իր ալերգիա է առաջացնում։ Սկզբնական փուլում այն իրեն արտահայտում է քորի տեսքով։ Եթե շփումը գրգռիչի հետ շարունակվում է, ապա մաշկի վրա կարող է ցան առաջանալ։
Ալերգին կարող են լինել.
- Որոշ բույսեր, որոնց հետ շփում եք ունեցել, երբ կարճ շորտերով զբոսնել եք բնության գրկում,
- Ագրեսիվ քիմիական նյութեր, որոնք առկան են լվացքի փոշիների մեջ,
- Հագուստը կամ կոշիկները ռեզինե են կամ լատեքս։
Ի՞նչ անել
Սկզբի համար դադարեցրեք շփումը հավանական ալերգենի հետ։ Եթե նոր եք վերադարձել զբոսանքից, ապա լվացեք ձեր ոտքերը։ Եթե օգտվում եք քսուքներից, ժամանակավորապես հրաժարվեք դրանցից։
5. Դուք հուզվել եք
Մաշկի քորի հավանական պատճառներից մեկն էլ սթրեսն է։ Այստեղ կարող եք ընկնել փակ շրջանի մեջ. դուք նյարդայնանում եք, այդ պատճառով քոր է գալիս, քորի պատճառով ապրումներ եք ունենում, և սթրեսն ավելի է շատանում։
Ի՞նչ անել
Մի նյարդայնացեք մանրուքների պատճառով։ Սովորեք ղեկավարել սթրեսի մակարդակը։ Օրական 8 ժամից պակաս մի քնեք և ամեն շաբաթ հանգստացեք։