Panorama.am-ը գրում է.

Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ, որովհետև դեռ չի սպառվել այն ինֆորմացիայի ծավալը, որ ունի Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Այս վերջին ամիսների ընթացում այնքան գործարքներ են իրականացրել, մեկը մյուսի հետևից ջրի երես են բարձրանում»,- նշեց Խաժակյանը:

Նրա խոսքով, պարզապես պետք է հետևել գնումների առցանց ընթացակարգերին  ու տեսնել, թե ինչքան վիճահարույց դրույթներ, փոխկապակցվածություններ կան, ուղղակի դրանք 100 տոկոսանոց ապացուցելն է  բարդանում, ժամանակատար լինում, որովհետև  քաղաքային իշխանությունը հեշտ ամեն ինչ հերքում է, պետք է ամեն ինչ ապացուցել:

«Իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը խոսում են Կամազների հետ կապված գործարքների մասին, որոնք իրավական վիճահարույց հենք ունեն, պետք է իրավաբանները մանրամասն ուսումնասիրեն: Դրանք հանձնելու եմ ԱԺ քննող հանձնաժողովին: Փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ, բացահայտում են այդ սխեմայի մանրամասները»,-  ասաց Դ. Խաժակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել