Ի՞նչ պատրաստություն տեսնել սեքսից առաջ:
1. Լոգանք ընդունել
Ասում են՝ որոշ կանայք սիրում են, երբ տղամարդուց քրտնքի հոտ է գալիս, սակայն չարժե ռիսկի դիմել:
2. Լվանալ ատամները
Սա ավտոմատ կերպով մտնում է նախկին կետի մեջ:
3. Ընտրել համապատասխան օծանելիք
Հիշեք, որ կանանց դուր է տալիս տեստոստերոնի հոտը: Օծանելիքի որոշ խանութներում կարելի է գտնել տեստոստերոնային օծանելիք:
4. Համոզվել, որ շատ չեք կերել
Սեքսից առաջ շատ ուտել չի կարելի. նախ բավարար ակտիվ չեք լինի, հետո էլ կքնեք: Լավագույն սնունդը սեքսից առաջ բանջարեղենն ու մրգերն են:
5. Չչարաշահել ալկոհոլը
Ոգելից խմիչքն իհարկե մեծացնում է ցանկությունը, սակայն իջեցնում է այն իրագործելու կարողությունը: Լավագույն տարբերակը մեկ բաժակ կոնյակը կամ գարեջուրն են:
6. Ստուգել անկողնային սպիտակեղենի որակը
Իհարկե եթե գործողության վայրը ձեր անկողինն է: Ստուգեք, որ անկողնում հանկարծ քնելուց առաջ կերած բուտերբրոդի փշուրներ մնացած չլինեն:
7. Սափրվել
Թեև կանանց 40%-ը սիրում է մորուքով տղամարդկանց, բայց կասկածում ենք, թե սեքսի դեպքում էլ է դա այդպես: Ոչ մի կին չի ցանկանում համբուրվել հղկաթղթի հետ:
8. Չմոռանալ պաշտպանության մասին
Գրպանում միշտ ունենալ մեկ, ցանկալի է՝ մի քանի պահպանակ:
9. Մերկացնել զուգընկերուհուն
Առանձնակի զգույշ պետք է լինել զուգագուլպաների հետ. եթե հանկարծ պատռեք դրանք, կարող եք հրաժեշտ տալ անմոռանալի սեքսին:
10. Հանել գուլպաները
Ձեր գուլպաները: