Մայր Աթոռ, Նորվան Արքեպիսկոպոս, Գարեգին Բ, Հայկական վերածնունդ-Փարիզ շարժում Mardik.am-ը գրում է.

Հայկական Վերածնունդ-Փարիզ շարժումը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ:

«Ֆրանսահայ Թեմի Առաջնորդ, և Արևմտյան Եվրոպայի Կաթողիկոսական Պատվիրակ, Նորվան Արք. Զաքարեանի հրաժարականը մեծ հուզում և վրդովում առաջացրեց ֆրանսահայ համայնքի ներսում ու անկէ անդին։ Նրա հրաժարականի գլխավոր դրդապատճառը Նիսի նախկին հոգևոր հովիվի վարձատրության հարցն է, Նիսի նախկին ծխական խորհուրդին հետ հնգամեայ բախումներէն և ֆրանսական արդարադատութեան հետ ունեցած հարցերէն ետք։ Սակայն թվում է, թե դա է հիմնական պատճառը հանդիսացել...

Նրա հրաժարականի գլխավոր պատճառn այն անընդունելի ճնշումներն են, որոնց ենթարկվում է Նորվան Սրքեպիսկոպոսը՝ էջմիածնի Մայր Աթոռի կողմից:

Նորվան Արքեպիսկոպոսը մտավորական բարձր կարողությունների տեր, սիրված ու գնահատված անձնավորություն ֆրանսահայ համայնքի մեջ ու մեծ հարգանք է վայյելում թե աշխարհիկ, թե հոգևոր շրջանակների կողմից:

Նա փորձում է ամեն լավագույնն անել ներդաշնակելու համար Հայոց Առաքելական եկեղեցու ներքին կանոնները՝ տեղական ժողովրդավար օրենքների ու չափանիշների հետ։ Որքան էլ հարգելի լինեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետապնդած եկեղեցական ու այլ նպատակները, ընդունելի ու արդար չէ նսեմացնել ու վարկաբեկել Հայ Եկեղեցու պարկեշտ ու կարևոր ներկայացուցիչ մը՝ յանձինս Նորվան Արք. Զաքարեանին։

Հայկական Վերածնունդի Փարիզի մասնաճյուղը զորակցում է Նորվան Արքեպիսկոպոսին և կոչ անում համայն հայությանը պաշտպանել նրան` իր կրած այս անարդարության դիմաց։ Հայկական Վերածնունդի Փարիզի մասնաճյուղը նաև քաջալերում է Նորվան Արքեպիսկոպոսին, որ վերանայի հրաժարականի մասին իր որոշումը և շարունակի իր ջանքերը ի նպաստ առողջ և համերաշխ փոխհաարաբերութիւնների հաստատման Մայր Աթոռի և Սփիւռքի եկեղեցական մարմինների միջև, ի խնդիր Հայ ժողովուրդի գերագույն շահերի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել