Թրոմբոզի առաջացման վտանգը նվազեցնելու համար սննդակարգի մեջ պետք է ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են սխտորը, կտավատի սերմերը, քրքումն ու կայենի պղպեղը (Չիլի)՝ գրում է lenta.ru-ն:
Արյան խցանումների առկայության հիմնական նշանը կապտավուն կամ կարմրավուն մաշկի երանգն է, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի այտուցվածությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս խտանշանների հայտնվելուն պես անհապաղ դիմել բժշկի:
Բժիշկ Ֆրանցիսկ Ռուբինը կարծում է, որ որոշ մթերքների օգտագործումը կարող է փոխարինել դեղերի բուժմանը: Դրանք են վարսակը, կարտոֆիլը, կոճապղպեղը, մեղրը, քրքումը, կաղամբը, յուղը, աղը, կիտրոնը և սոխը: Բժիշկը պարզաբանել է, որ դրանք ոչ միայն կարելի է ուտել, այլև օգտագործել որպես կոմպրեսներ և դիմակներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել