168.am-ը գրում է․

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածից քրիստոնյաներին թույլատրել են Սուրբ Ծնունդի տոնին ժամանել Երուսաղեմ եւ Արեւտյան ափ: Այդ մասին հաղորդվում է Իսրայելի պաշտպանության նախարարության ստորաբաժանման հայտարարության մեջ, որն զբաղվում է տարածքներում կառավարական գործունեության համակարգմամբ (COGAT):

«COGAT-ի գեներալ-մայոր Քամիլ Աբու Ռուկունը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զիջումներ է արել Գազայի քրիստոնյա բնակչության ուղեւորությունների համար: Երուսաղեմ եւ Արեւմտյան ափ մուտքի թույլտվություններ կտրվեն անվտանգության տեսակետից իրադրության գնահատմանը համապատասխան եւ առանց տարիքի հաշվառման»,- ասված է Twitter-ում COGAT-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Պաղեստինի կաթոլիկ առաջնորդներն Իսրայելի իշխանություններին կոչ են արել Գազայի հատվածի քրիստոնյաներին թույլ տալ մեկնել Բեթղեհեմ՝ տոնելու Սուրբ Ծնունդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել