Բազմաթիվ կանայք բողոքում են, որ իրենց ամուսինները չեն համակերպվում իրենց դրության հետ։ Չեն հասկանում, թե ինչ են զգում հղի կանայք, հատկապես երբ խոսքը գնում է առաջնեկի մասին։ Տղամարդիկ իրոք չեն հասկանում, թե այդ ժամանակ ինչ է տեղի ունենում կնոջ հետ։ Որոշ բաների նրանց պետք է ավելի շուտ պատրաստել։
Հղի կանայք շուտ են հոգնում
Մի ժամանակ դուք կարող էիք ողջ գիշեր ուրախանալ, իսկ առավոտյան գնալ գնումներ անելու և ամբողջ օրը քաղաքում թափառելու։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Առաջին երեք ամսում անընդհատ քնելու ցանկություն է առաջանում, երկրորդում մի քիչ ավելի է հեշտանում, սակայն մեծանում է հոգնածությունը։ Առավոտյան արթնանում եք, նախաճաշում և արդեն հոգնած եք։
Կանայք քաշ են հավաքում
Սրա մասին գիտեն բոլորը, սակայն, միևնույն է, շոկի է ենթարկում բոլորին։ Անգամ ամենագեղեցիկ կառուցվածք ունեցող կանայք կարող են 20-ից 25 կգ-ով գիրանալ։ Սրա պատճառն այն չէ, որ նրանք շատ են ուտում։ Ուղղակի կնոջ մարմինն այդ ժամանակ այլ կերպ է աշխատում։ Այստեղ կան որոշ նորմեր, որոնք չարաշահել պետք չէ։ Միևնույն է, հղիության ընթացքում հավաքած քաշը, այդ ամենից հետո կորչելու է։
Հղիներին լոգարանը շատ հաճախ է պետք գալիս
Նաև զուգարանը։ Երբեմն հղիները շատ դժվար են տանում բարձր ջերմությունը։ Անգամ եթե փողոցում ցուրտ է, նրանք կարող են շոգել և սառը ցնցուղի կարիք զգալ։ Սա սովորական է, սակայն կարող է տարօրինակ թվալ։ Իսկ զուգարանը մեկ այլ պատմություն է։ Քաղաքով շարժվելու երթուղին հարկավոր է զուգարանից-զուգարան գծել։ Եվ սա տղամարդիկ չեն կարողանում հասկանալ. իսկ հնարավոր չէ՞ պահել։ Ոչ, հնարավոր չէ։
Ամուսնուն ավելի քիչ ժամանակ է հասնում
Առաջ սիրելիի համար նա աշխարհի կենտրոնն էր, իսկ հիմա այդ տեղը զբաղեցրել է մեկ ուրիշը։ Երեխան մինչև ծնվելը դառնում է ամենակարևորը։ Ամուսինը պետք է քչով բավարարվի, սակայն ոչ բոլորն են պատրաստ դրան։ Երբեմն կանայք պետք է գլուխ հանեն ոչ միայն երեխային խնամելուց և սեփական դեպրեսիայից, այլ նաև ամուսնու խանդից։