Պատասխանելով հետևյալ հարցին, թե ի՞նչն է տղամարդկանց մեջ Ձեզ դուր գալիս, շատ աղջիկներ կպատասխանեն՝ հումորը։ Բայց մեր այսօրվա գլխավոր հերոսի կինն ուրախ չէ, որ չափազանց հումորով ամուսին ունի:
Մի անգամ Մուհամեդ Ալֆ Աֆիֆը Մալայզիայից կնոջը լուսանկար է ուղարկել, որտեղ նա գաղտնի գրկում է անծանոթուհուն:

Քիչ է, որ նա գրկում է անծանոթուհուն, համարձակություն է ունեցել սեփական կնոջը այդ լուսանկարը ուղարկել:
Ավելի ուշ տղան կիսվում է կնոջ հետ ունեցած խոսակցությամբ Թվիթերում, որը կարող ենք կարդալ․
- Ո՞վ է սա։
- Կներես․․․
- Իսկ ես երբեք քեզ չեմ դավաճանել։
- Դե, կներես։
Շատ արագ կինը սև ցուցակ է գցում ամուսնուն՝ փչացնելով ողջ անակնկալը:
Մուհամեդը չի կարողանում կնոջն ուղարկել հաջորդ լուսանկարը, որտեղ ինքն էր իր ընկերուհու հետ:
Պարզվեց, որ երկար վարսերով գեղեցկուհին տղա է:

Բայց այս տղային երկար ժամանակ չի ների կինը: Երկար ժամանակ այս ամենը կհիշվի:
Ձեզ հետ պատահե՞լ է այսպիսի բան:



