Գինին լավացնում է արյան շրջանառությունը և մաքրում է մաշկի նույնիսկ խորը շերտերը: Օգտակար է գինով 3 օրը 1 լվացվելը, երեկոները մաշկը գինով սրբելը, խթանող գինով դիմակներ անելը:
Ներկայացնում ենք գինով և կաթով դիմակ դեմքի մաշկի երիտասարդացման համար:
Բաղադրիչները՝
4 ճ. գ. կարմիր գինի
1 թ. գ. կաթ
Մի քիչ ալյուր
Պատրաստումը՝
1. Խառնիր բոլոր բաղադրիչները, քսիր մաքուր մաշկին, թող 20 րոպե: Դիմակը լավ լվա տաք ջրով:
2. Դիմակի բաղադրիչ կարմիր գինին շատ լավ մաքրում է մաշկը, օգնում է ազատվել մեռած բջիջներից, մաշկին տոնուս է հաղորդում:
2. Կաթը 3 000 օգտակար բաղադրիչ ունի, այդ թվում՝ ամինաթթուներ և վիտամիններ: Կաթնային յուղը խորապես խոնավեցնում է մաշկը: Կաթն ամրացնում է մաշկը:
3. Պրոցեդուրայից հետո դեմքին խոնավեցնող քսուք քսեք: Ավելի լավ է՝ դիմակը երեկոյան անել: Մաշկի գույնը հարթվում է, թեթև վարդագույն երանգ է ստանում, խորը կնճիռները զգալիորեն ձգվում են:
Խմբագրության խորհուրդը՝
1. Կարելի է գինով քսուք պատրաստել մաշկի երիտասարդության համար՝ նախքան սովորական ցերեկային կամ գիշերային քսուքը քսելը՝ դրա մեջ մեկ կաթիլ կարմիր գինի ավելացրեք:
Որքան սառն է լվացվելու ջուրը, այնքան լավ: Մաշկի երիտասարդության համար պարբերաբար դեմքը սառը ջրով լվացեք, սառույցի կտորներով մերսեք:
Կարող եք դեմքը մերսել նաև կարմիր գինուց պատրաստված սառույցի կտորներով:
2. Կարմիր գինի խմելը ևս օգտակար է: Միայն թե չափավոր: Գինին լավացնում է հիշողությունը, թուլացնում է նյարդային համակարգը, օգնում հաղթահարել սթրեսը:
Գինին դադարեցնում է ծերացումը, խանգարում է օրգանիզմում ճարպի կուտակմանը: