Տղամարդիկ չեն սիրում բարձրաձայնել իրենց զգացմունքների մասին։ Նրանք իրենց վերաբերմունքը սիրելիի հանդեպ արտահայտում են արարքներով, ընդհանուր պահվածքով, որն ըստ իրենց հազար ու մի խոսքից ավելի լավ ու խոսուն է։ Բայց ոչ բոլոր աղջիկներն են կարողանում տղայի վարքից հասկանալ նրա զգացմունքների մասին։ Այդ պատճառով էլ, ուժեղ սեռի զգացմունքները հասկանալու համար խորհուրդ ենք տալիս նայել հորոսկոպին։

Խոյ

Խոյի մտադրությունների մասին կարելի է կարդալ նրա դեմքից։ Այս տղամարդը կնայի ձեզ վրա սիրահարված աչքերով,կփորձի որսալ ձեր ամեն մի ժեստը և կարձագանքի ձեր ռեակցիային՝ փորձելով հասկանալ ձեր վերաբերմունքն իր նկատմամբ։ Բացի այդ, իրահարված Խոյը սկսում է ցուցադրել իր լավագույն հատկությունները, թե որքան հաջողակ և գործունյա է ինքը։

Ցուլ

Ի տարբերություն Խոյի, Ցուլը իր զգացմունքները ակնհայտ չի ցուցադրում։ Սիրահարվելով, նա ձգտում է ձեր ընկերը դառնալ, որպեսզի հասկանա ձեր բնավորության բոլոր առանձնահատկությունները։ Այս նշանի ներկայացուցիչները շատ զգույշ են և շատ են վախենում մերժված լինել իրենց սիրո օբյեկտի կողմից։

Երկվորյակներ

Երկվորյակները հեշտությամբ են դեպի իրենց տրամադրում մարդկանց, իսկ եթե տղամարդու մոտ զգացմունքներ են առաջացել, նա անասելի կպչուն է դառնում։ Նա մարտյան կատվի պես սկսում է պտտվել ձեր շուրջ՝ անսպասելի և խելագար քայլերի դիմելով։ Երվորյակի նպատակն է զարմացնել, շոկի ենթարկել և իհարկե գրավել իր ընտրյալի սիրտը։ Նա երբեք չի թաքցնում իր զգացմունքները և ամեն բան անում է, որպեսզի փոխադարձ սիրո արժանանա։

Խեցգետին

Այն մասին, որ Խեցգետին տղամարդը ձեր նկատմամբ զգացմուքներ է տածում, կհուշի նրա վարքի կտրուկ փոփոխությունը։ Ուժեղ սեռի այս ներկայացուցիչը հանկարծ կսկսի ձեզ հայրաբար վերաբերվել՝ ցրտին ծածկել ձեզ իր սվիտերով և կյանքի խորհուրդներ տալ։ Միևնույն ժամանակ նա բացեիբաց կասի ձեզ իր զգացմունքների մասին։ Իրականում, դուք ամեն բան կհասկանաք նրա աչքերից։

Առյուծ

Ձեր նկատմամբ Առյուծի վերաբերմունքի վերաբերյալ երկար մտածել պետք չէ։ Եթե այս նշանի ներկայացուցիչը ձեր նկատմամբ զգացմունքներ է տածում, նա բոլորին ցույց կտա, որ դուք իրենն եք, իսկ եթե ինչ որ մեկը փորձի սեթևեթել ձեզ հետ, կոպիտ հակահարվածի կարժանանա։ Իսկ ձեզ հետ նա շատ ռոմանտիկ և քաղաքավարի կդառնա, չնայած իր կոպիտ և կտրուկ բնույթին։ Կրակի տարերքի ներկայացուցիչները կարողանում են այնպես անել, որպեսզի իրենց սրտի կինն իրեն թագուհի զգա։ Առյուծն անպայման ձեզ թանկարժեք ռեստորաններ կտանի, լավ նվերներ կնվիրի, կզարմացնի շքեղությամբ։ Սա զգացմունքներն արտահայտելու նրա ոճն է։

Կույս

Կույսի նշանի տակ ծնված տղամարդը լուրջ անձնավորություն է. սա դուք կհասկանաք, երբ նա սիրահարվի ձեզ։ Նա ժամանակ չի ծախսի շատախոսության և դատարկ խոստումների վրա։ Նա գործի մարդ է, այնպես որ միանգամից իրեն անհրաժեշտ տեղեկությունները իր սիրելիի մասին կարողանում է ստանալ սոցցանցերից, ընկերներից ու ծանոթներից։ Այսպես նա փորձում է լավ ծանոթանալ իր սիրո օբյեկտին, որպեսզի հետո ճիշտ կարողանա շահել նրա սիրտը։ Երբ գա ժամանակը, Կույսի սիրելին կապշի այն արարքներից, որ իր համար կանի այս տղամարդը։

Կշեռք

Կշեռք տղամարդիկ հրաշալի են ճանաչում կանանց և հասկանում են, թե ինչը կգրավի այս կամ այն աղջկան։ Այդ պատճառով էլ, սիրահարվելով, նրանք կսկսեն զրուցել ձեզ հետ նորաձևությունից, խորհուրդ հարցնել հագուստի ընտրության վերաբերյալ, հետաքրքրվել ձեր ճաշակով և նախընտրություններով։ Մի խոսքով, Կշեռքն ամեն բան կանի, որպեսզի գրավի ձեր ուշադրությունը։ Նա նաև շռայլ է հաճոյախոսությունների հարցում, այնպես, որ դուք կհալվեք ինչպես պաղպաղակն արևի տակ։

Կարիճ

Երբ Կարիճ տղամարդը սկսում է զգացմունքներ տածել կնոջ նկատմամբ, նա սկսում է ուժեղ մագնիսական ալիքներ բաց թողնել։ Նրա աչքերը, շարժումնեը, ամեն բան ձգող է դառնում։ Ընդ որում, այս ձգողականությունը սեքսուալ բնույ է ունենում։ Ձեզ պարզապես կգերի այս ուժեղ և ինքնավստահ տղամարդը։ Երբ նա սկսի սիրահետել ձեզ, դուք նույնիսկ չեք էլ մտածի նրան մերժելու մասին։ Նա ձեզ հետ միանգամից այնպես կսկսի վարվել, կարծես դուք միշտ նրա կինն ու ճակատագիրն եք եղել։

Աղեղնավոր

Աղեղնավորների դեպքում ամեն բան բավական պարզ է։ Նա իր վարքով ցույց կտա, որ զգացմունքներ ունի ձեր հանդեպ։ Նա անընդհատ կհետապնդի ձեզ, կկանգնի ձեր պատուհանի տակ, ասֆալտին սիրո խոսքեր կգրի, բանաստեղծություններ կգրի և կնայի ձեզ վրա սիրահարված աչքերով։ Այս տղամարդը ազարտի սիրահար է և ցանկացած խոչընդոտ նրա համար կարծես կարմիր շոր լինի ցուլի համար։ Այնպես որ պատրաստ եղեք, նա չի հանգստանա, մինչև չլսի ձեր «այո»–ն։

Այծեղջյուր

Ի տարբերություն մյուս նշանների, սիրահարված Այծեղջյուրը իր սիրո օբյեկտի ներկայությամբ շիկնու և իրեն կորցնում է։ Դատելով նրա այս վիճակից՝ կարելի է հասկանալ, որ նա ձեզ սիրում է։ Նա բացարձակ չի շտապեցնում իրադարձությունների ընթացքը։ Ակնարկ անելով՝ նա սկսում է համբերատար սպասել պատասխան գործողությունների սիրած կնոջ կողմից։ Նա կտրուկ քայլերի չի գնա այնքան ժամանակ, մինչև որ չգիտակցի, որ սերը կարող է կորցնել։

Ջրհոս

Հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ հետաքրքրություն զգալով՝ Ջրհոսներն ամբողջովին փոխվում են։ Նրանք գործի են դնում իրենց ողջ հմայքը, սկսում են անդադար խոսել, ամեն կերպ աշխատում են իրենց վրա ուշադրություն գրավել։ Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ Ջրհոսի զգացմունքները երբեմն խաբուսիկ են լինում. դուք կարող եք լիովին վստահել այս տղամարդուն, իսկ նա պարզապես անհետանա մի գեղեցիկ օր։

Ձկներ

Դուք անմիջապես կհասկանաք, որ Ձկան նշանի տակ ծնված տղամարդը ձեր նկատմամբ անտարբեր չէ։ Սիրահարված և ոգեշնչված՝ ուժեղ սեռի այս ներկայացուցիչն անասելի ռոմանտի և քնքույշ է դառնում։ Ձկները չեն թաքցնում, որ տարված են ձեզանով և փոխադարձ վերաբերմունք են ակնկալում։ Սիրահարված ձկների մոտ ստեղծագործական տաղանդներ են ի հայտ գալիս։ Այս տղամարդը սակայն ակտիվ քայլեր չի անի ձեր ուղղությամբ, քանի որ վախենում է մերժում ստանալուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել