Ազգությունը՝ ծնունդով չի որոշվում, այլ նրանով, թե որ ազգին է անձը ծառայում: Որ ազգին որ ծառայում եք՝ այդ ազգին էլ պատկանում եք: Օրինակ՝ Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, Արման Բաբաջանյանը, ծառայել են ամերիկացիներին և նրանց են պատկանում: Իսկ մենք՝ ծառայել ու ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը:
Նրանց սատարողները՝ մտածում են իրենց անձնականի մասին, իսկ մենք՝ մտածում ենք պետության մասին:
Ազգայինի, հոգևորի և ընդհանրական շահի համար, պայքարի համար՝ պետք է տղամարդկություն ունենալ և լինել կայացած, այնինչ միայն իր սեփական մորթու, ընտանիքի, նեղ շրջապատի մասին՝ խորհում է միայն չկայացած, չզարգացած, անհեռատես մարդը և կարելի է ասել նաև անհայրենիք մարդը, քանզի անձնականի շահի մասին մտածողը՝ չի էլ կարող ունենալ ազգի մասին իսկական պատկերացումը:
Ինչպես հայտնի հումորիս Վարդան Պետրոսյանն էր ասում՝ Տիգրան Մեծից հետո, քուչի մաշտաբից ավել, լավ տղա չենք ունեցել: