Հեղինակավոր Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին՝ մեր երկիրը բնորոշելով որպես «Կովկասյան վագր»:

Ամսագիրը բնորոշումը տալուց հաշվի է առել հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Moody’s-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացմանը:

Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել