349 երեխա Ֆրանսիացի բժիշկ-վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկի զոհերը կարող են եղած լինել, որին կասկածում են անչափահասների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդում է France Info գործակալությունը՝ հղում անելով դատախազությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր բժշկի 250 հնարավոր զոհերի մասին։ Ուրբաթ օրը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լորյան քաղաքի դատախազ Լորելին Փեյրեֆիտը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լե Սկուարնեկին կասկածում են իր կարիերայի 30 տարիների ընթացքում 349 երեխաների նկատմամբ բռնի գործողությունների և սեռական ոտնձգությունների մեջ։ Դատախազը նշել է, որ որոշ փաստերի դեպքում վաղեմության ժամկետն արդեն անցել է։ «Դատախազությունը մեթոդական աշխատանք է տանում, որպեսզի ստուգի, թե որ և քանի փաստի վրա է ազդում վաղեմության ժամկետը»,- հավելել է նա։

Դատախազը նաև հաղորդել է, որ գործի շրջանակներում 229 մարդ է ցուցմունք տվել, 197 հոգի բողոք են ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել