Iravunk.com-ը գրում է.

Այսօր ՊՆ պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը տեղեկանալով, որ ենթասպա Մխիթար Ալումյանը հացադուլ է իրականացնում ՊՆ-ի դիմաց արդեն 11-րդ օրը` որոշել իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել ենթասպային:

Անդրադառնալով հացադուլի պատճառներին եւ նախապատմությանը մեր զրուցակիցը նկատեց.

- Ենթասպա Մխիթար Ալումյանը ունի հինգ երեխա, որից երկուսը հաշմանդամ են եւ գտնվում են Գերմանիայում բուժման մեջ: Էս մարդուն անընդհատ ՊՆ-ն խաբել է տան հարցերով: Տեղեկացանք, որ ՊՆ մամուլի խոսնակը ինչ-որ թղթեր է տրամադրել, որ իրեն վեց հարյուր հազար գումար են տրամադրել, որը իրականությանը չի համապատասխանում: Հետեւաբար հարց է առաջանում, թե ո՞վ է այդ գումարը կերել այս մարդու անվան տակ: ՍԴ-ի օրենք են ընդունում, որ պատրաստ են մարդկանց չաշխատելու դիմաց տարեկան մեծ գումարներ քամուն տան, բայց նմանատիպ մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու համար հգումար չունեն: Նմանատիպ վերաբերմունքը առհասարակ անընդունելի է զինծառայողների նկատմամբ: Երեւի իրենք հետեւյալ քաղաքականությունն են վարում` որոշել են մարդկանց սովի մատնեն, որպեսզի հետո ասեն` չկա մարդ, չկա խնդիր այ էս ձեւով են զինծառայողների սոցիլական խնդիրները լուծել:

ԵՍ ու իմ նման մարդիկ ամեն ինչ անելու ենք, որ այս հարցը հնարավորինս լուսաբանվի, որպեսզի մեր այսօրվա ղեկավարությունը չփորձի այս հարցը մոռացության տալ: Պետությունը մեզ պարտք է եւ այդ պարտքը պետք է տա` անկախ նրանից ում դուրն է դա գալիս` ումը ոչ: Իրենք են մտածում են, որ եկել են պաշտոնների, որպեսզի իրենց սեփական սոցիալական վիճակը բարելավեն, մնացածի վրա թքած ունեն, չի լինելու նման բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել