
Հայ անվանի կինոռեժիսոր ու արվեստագետ Սերգեյ Փարաջանովն իր կյանքի ու գործունեության ամբողջ ընթացքում փորձել է գունավոր դարձնել աշխարհն ու նրան մի կտոր սեր նվիրել։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 12 մտքերին, որոնք կգունավորեն ձեր կյանքն ու կստիպեն սովորել սիրել։
1. Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է:
2. Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
3. Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:
4. Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ: Ուր էլ որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում․ եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր:
5. Մենք մեր սիրո համար ապաստան էինք փնտրում, իսկ ճանապարհը մեզ դուրս բերեց մեռյալների աշխարհ:
6. Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել:
7. Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և՛ քեզ կխղճաս, և՛ կյանքդ:
8. Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան:
9. Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ:
10. Խեղճ գնչուհի, իր բախտը կորցրած՝ ուրիշինն է գուշակում։
11. Երբ խելացին է քեզ հայհոյում, դա վատ է, իսկ երբ գովաբանում է հիմարը, ավելի վատ է։
12. Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել: