Volkswagen ընկերությունը լրագրողներին է ուղարկել Ծննդյան տոների բացիկ՝ նոր էլեկտրամոբիլի պատկերով: Դատելով ըստ ամենայնի՝ այն առաջին անգամ կցուցադրվի Ժնեւի ավտոսալոնում որպես կոնցեպտ, իսկ այդ հեչբեքի ապրանքային տարբերակը կդառնա ID «կանաչ» ընտանիքի ամենաբյուջետային մոդելը։
Volkswagen-ն արդեն օգտագործել է ստուգված եղանակը. ճիշտ այդպես, շնորհավորական բացիկի միջոցով, 2018 թվականին Գերմանիայի արտադրողը ցուցադրեց ID.Buggy շոու-քարի առաջին պատկերը: Մոդելն առայժմ սերիական արտադրության չի դրվել, բայց նորույթը մեծ շանսեր ունի: Հայտնի է, որ ID-հեթչբեկը կդառնա ամենամատչելին այդ շարքում եւ կարժենա մինչեւ 20 հազար եվրո: Համեմատության համար նշենք, որ ID.3-ի սկզբնական գինը շուրջ 30 000 եվրո է:
Volkswagen-ի նոր էլեկտրամոբիլը կդառնա MEB Entry պլատֆորմի՝ սովորական MEB-ի պարզեցված տարբերակի առանջեկը: Չափերով այն զուգադրելի կլինի e-up!-ի հետ, այսինքն՝ երկարությունը կձգվի չորս մետրից ոչ ավելի: Կոմպակտ էլեկտրամոբիլը հասցեագրում են մեգապոլիսների բնակիչներին, որտեղ օրակա ավտովազքերը հազվադեպ են գերազանցում 25 կիլոմետրը, եւ կհանդերձեն մարտկոցով, որը թույլ կտա առանց լրալիցքավորման ընթանալ 210 – 240 կիլոմետր: