168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կոնգրեսը սիգարետներ գնելու նվազագույն տարիքը բարձրացրել է մինչեւ 21: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը: Նոր միջոցը ներառված է բյուջեում, որն ընդունել են Կոնգրեսի երկու պալատները: Ինչպես սպասվում է, նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի բյուջեն, եւ այն օրենք կդառնա։

Այսպիսով, սիգարետները հավասարեցնում են ալկոհոլին, որի գնումն ԱՄՆ-ում մատչելի չէ 21 տարեկանից ցածր անձանց:

Այդ նորման ներկայում ԱՄՆ-ի 19 նահանգներում արդեն գործում է տեղական մակարդակով: Թրամփը պաշտպանում է այն տարիքի բարձրացումը, որի դեպքում կարելի է սիգարետներ գնել: Այս միջոցը խթան է ստացել դպրոցներում վեյփինգի համաճարակի եւ էեկտրոնային սիգարետների գործածությունից մահվան տասնյակ դեպքերի ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել