Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի առաջարկները
Ավարտվել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի՝ 2019 թ.-ին քաղաքացիների կողմից առաջարկների ընդունումը, հրապարակումը և դրանց օգտին քվեարկության արդյունքների ամփոփումը:
Մասնակիցների կողմից ընդհանուր ստացվել է 740 առաջարկ, որոնցից «Ակտիվ քաղաքացի» կայքի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204 առաջարկը: Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունները հասանելի են «Ատիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (հղումն՝ այստեղ) «Առաջարկներ» բաժնում:
Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15582 հավանում՝ 6500 քվեարկողներից:
Հիմք ընդունելով «Ակտիվ քաղաքացի» նածագծի 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, նախագծի կանոնները, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը, և քաղաքացիների հավանությունները, հանձնաժողովի կողմից իրականացման համար ընդգրկվել են ամենաշատ հավանումներ ստացված 17 առաջարկները` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխմանը հիմունքներով:
Իրականացվելիք առաջարկների ցանկը ներկայացված է ստորև․
N1 // «Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքը դարձնել ապահով և փոխել պատուհանները» (հղումն՝ այստեղ)
N2 // «Վերականգնենք «Կարմիր բլուր»-ը» (հղումն՝ այստեղ),
N3 // «Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում» (հղումն՝ այստեղ),
N4 // «Լեդ լուսավորություն Հաղթանակ թաղամասում» (հղումն՝ այստեղ),
N5 // «#Իմքայլը հանուն Խարբերդի» (հղումն՝ այստեղ),
N6 // «Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում» (հղումն՝ այստեղ),
N7 // «Խաղահրապարակի ստեղծում» (հղումն՝ այստեղ),
N8 // «Սկեյթ Այգի (Skate Park)» (հղումն՝ այստեղ),
N9 // «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. Այգի» (հղումն՝ այստեղ),
N10 // «Սարյան պուրակի բարեկարգում» (հղումն՝ այստեղ),
N11 // «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. Խաղադաշտ» (հղումն՝ այստեղ),
N12 // «Մանեքեններ անցուղիներին» (հղումն՝ այստեղ),
N13 // «Հերոսների ծառուղի» (հղումն՝ այստեղ),
N14 // «Վիրտուալ իրականության տաղավար Երևան քաղաքի թանգարանում» (հղումն՝ այստեղ),
N15 // «Արևային տաղավար» (հղումն՝ այստեղ),
N16 // «Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները Երևանում» (հղումն՝ այստեղ),
N17 // «Երգող նստարաններ» (հղումն՝ այստեղ):
Եթե տվյալ առաջարկների նախահաշվարկային փաստաթղթերի կազմման ընթացքում և/կամ առաջարկների իրականացումից հետո ի հայտ գա որոշակի գումարի տնտեսում, որ իր հերթին կբավարարի հաջորդ ամենաշատ հավանումներ ստացած առաջարկի իրականացմանը, տվյալ գումարը կուղղորդի հաջորդ առաջարկ(ներ)ին՝ հաջորդականորեն:
Ամենաշատ հավանություն ստացած առաջին 17 առաջարկների իրականացման համար նախատեսում է տվյալ պահից սկսած կազմել նախագծանախահաշվարկային առաջադրանքներ՝ հետագայում բաց մրցույթ հայտարարելու նպատակով:
Առաջարկների իրականացումը նախատեսվում է կատարել 2020 թ.-ի ընթացքում: