Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Աարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժա­մանակ անդրադարձել է ՀՀԿ ներսում տարբեր թևերի միջև պայքարին ու բավական կոպիտ է խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:  

 Ս. Սարգսյանը վարչապետին հարցրել Է, թե ինչ իմաստ ուներ ֆինանս­ների նախարարության վերահսկողական տեսչությանը՝ ԿՌՈՒ-ին, ուղարկել Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկի դեմ ստուգումների:

 «Չե՛ք ամաչում, իրար դեմ նման բաներ եք անում»,-֊նախատել է Ս. Սարգսյանը: Լու­րի իսկությունը ստուգելու նպատակով «ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհան­նես Սահակյանի հետ, որը, սակայն, ասել է, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

 Հոդվածն ամբողջությամբ՝  կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել