Սվազիլենդ. այսպես է աֆրիկյան այն փոքր պետության անունը, որտեղ պետության թագավորը կամ միապետը ամեն տարի կազմակերպում է կույսերի ցուցահանդես, որպեսզի իր համար կին ընտրի։ Այս իրադարձությունը համարվում է պետության ամենաճանաչված իրադարձություններից, նույնիսկ տոներից մեկը։ Տոնին մասնակցում են ամբողջ պետությունից 7000-ից ավելի կույսեր։
Հարցն այն է, որ Սվազիլենդում այլ կերպ են պատկերացնում կույս հասկացությունը։ Այստեղ անգամ ոչ կույս կինը կարող է գնալ վանականի մոտ, մեղքերի թողություն խնդրել ու հռչակվել կույս։ Միայն այս պրոցեսից հետո նա արդեն կարող է մասնակցել տոնախմբությանն ու փորձել համոզել թագավորին իրեն դարձնել իր հաջորդ կինը։
Մսվատի 3-րդը՝ Սվազիլենդի թագավորը, արդեն հասցրել է 13 կին ունենալ ու այժմ ակտիվորեն փնտրում է հաջորդներին։ Նա իրեն համարում է ուժեղ տղամարդ, ով դեռ 40-ն անց է ու կարող է բոլոր իր կանանց էլ բավարարել։ Թե ինչ սկզբունքներով է թագավորն ընտրում իր հաջորդ տիկնոջը, պարզ չէ, միայն պարզ է, որ նրան այդ հարցում օգնում են նաև պառլամենտի անդամները։
Ահա թե ինչպես է անցնում այս ամենամյա իրադարձությունը։





