««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։ 

Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։ 

Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ բերել Դանիել Իոաննիսյանին՝ նրան դարձնելով Հանրային խորհրդի անդամ։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար հունվարի վերջին շաբաթվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ առանցքային դերակատարություն է ստանձնելու հենց Իոաննիսյանը։ 

Թերթը տեղեկություններ ունի նաև, որ չնայած այս հարցում առկա ներքին լուրջ տարաձայնություններին, իշխանական խմբակցությունը հասնելու է նրան, որ կոնվենցիան ամեն գնով վավերացվի, քանի որ գոյություն ունի հստակ քաղաքական որոշում, որքան էլ որ հանրության գերակշիռ մեծամասնությունը կոնվենցիայի վերաբերյալ ունի խիստ բացասական վերաբերմունք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել