«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի այսօրվա համարի առաջնորդողում գրում է. «Հեսա ես էլ եմ ստուց թռնելու». սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը։ Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն։ Իրականում դա թուլության, անպատասխանատվության և հարմարվողականության բարձրագույն դրսևորումն է՝ մի ցեց է, որ մտել մեր ժողովրդի մեջ, և որը, ի դեպ, ակամա խրախուսում են մեր ընդդիմադիրները (բացառությամբ Նախախորհրդարանի). «ճիշտ են անում», «այս երկիրը ապրելու տեղ չի», «շուտով այս երկրում մարդ չի մնա»:
Պարզ է, քաղաքական գործիչներն ուզում են ապացուցել, որ իրենք թալանչի չեն եղել կամ չեն լինելու, բայց «ձեռքի հետ» էլ նպաստում են, որ քաղաքացիները չարանան ոչ թե իշխանությունից (ինչը բնական է, և ինչին նա արժանի է), այլ պետությունից և հայրենիքից։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում։