«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից: Բացի այդ, մեր տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում և առանց թույլտվության այլևս որևէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով: Հավելենք, որ այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և առաջիկայում նոր նշանակում կարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել