Վարդգես Գասպարին նեղվել ա, որ իրա տան դիմաց գնացել ու լոլիկ են նետել իր ուղղությամբ: Ես էլ կնեղվեի:
Բայց տան դիմաց պիկետ անելուց նեղվել է երևի նաև Վլադիմիր Գասպարյանը:
Ժողովուրդ մի բան էլի, տան դիմաց բողոքի ցույց անելը կամ հարձակվելը որս ա՞: Հիմա եթե ես մեկի վրա ստատուս գրեմ, գալու են իմ տան վրա: Պարզ չի, որ ամեն ձև կպաշտպանվեմ:
Բա ինքը մարդ ա, նա մարդ չի:
Բողոք արեք, ես կողմ եմ, որ անարդարությունների դեմ, պետք է լինի բողոքի ակցիա: Մեկը պառկելով է բողոքում, մի ուրիշը պառկողին նկարելով ու իր մասին նյութ անելով է բողոքում, երրորդը ստատուս գրելով, 4-րդը պահակակետում բողոքելով հակառակորդից պայքարում է անարդարության դեմ: Ի վերջո կյանքը բողոք ա:
Ինչ վերաբերվում է այս դեպքին, չեմ արդարացնում Գասպարիի վրա լոլիկ նետող սրիկաների արարքները, սակայն չեմ կարող համակարծիք լինել Գասպարիի այդ քայլին: Տան դիմաց չի կարելի բողոքի ակցիա անել, երբ այնտեղ ընտանիք է ապռում:
Վլադիմիր Գասպարյանի դեմ բողոք կարելի է արտահայտել ՀՀ Ոստիկանության կենտրոնական շենքի դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3109306826999?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել