Թբիլիսիի կենտրոնում մահափորձ է կատարվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնեի վրա, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Նրանց տեղեկություններով, Ցոտնե Գամսախուրդիան վիրավորվել է սառը զենքից և այժմ գտնվում է հիվանդանոցում:

Դեպքի մանրամասների և Գամսախուրդիա կրտսերի վիճակի մասին դեռ չի հաղորդվում:

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է տեղեկատվությունը: Իսկ ավելի ուշ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Վրաստանի առաջին նախագահի որդու վիճակը ծանր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել