Tert.am Life-ը գրում է.

19-ամյա մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանի համար 2019 թվականը հագեցած ու աշխատանքային է եղել։ Ամփոփելով անցնող տարին՝ Անելյան ասաց, որ դժգոհելու առիթ չունի` անձնական կյանքում եղած ձեռքբերումը լրացնում է կյանքի մյուս ոլորտների անկումները։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է 2019 թվականի վայրիվերումների, սիրահարվելու և անձնական կյանքում փոփոխության մասին։

«2019 թվականն ինձ համար վերելքներով  ու անկումներով հագեցած տարի էր։ Այս տարին շատ հետաքրքիր էր, որովհետև յուրաքանչյուր անկման հաջորդել է մի իրադարձություն, որն ինձ ուրախացրել ու գոհացրել է։ Կարևորն այն է, որ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին է եղել։ Իհարկե, ավելի շատ սպասելիքներ կարող էին իրականանալ, է՛լ ավելի հագեցած տարի կարող էր լինել։ Ամեն դեպքում, ես ռեալիստ եմ և հասկանում եմ՝ միշտ ու ամեն ինչ չէ, որ կյանքում հարյուր տոկոսով իրականանում է»,-ասաց Անելյան։

Մոդելն առանձնացրեց 2019 թվականի ամենամեծ կորուստն ու խոսեց ամենասպասված ձեռքբերման մասին․ «Տարվա ընթացքում մեծ կորուստ ունեցա՝ ամենամեծ կորուստս զուր վատնած ժամանակն է, որը սխալ մարդկանց վրա եմ ծախսել։ Ժամանակը շատ եմ գնահատում և համարում եմ մեր կյանքի ամենաթանկ երևույթներից մեկը։ Երևի ամենից շատ հենց ժամանակիս համար եմ ափսոսում։ Տարվա ամենամեծ ձեռքբերումս անձնական կյանքում էմոցիոնալ կայունությունն է։ Մի տեսակ ներքին հանգստության եմ հասել՝ հասկանում եմ ինչ եմ զգում և, ամենակարևորը, գիտեմ՝ ինչպես վարվել զգացմունքներիս հետ»։  

Անդրադառնալով անձնական կյանքում փոփոխությանը՝ Անելյան ժպիտով խոստովանեց․ «Շատ սիրահարված եմ․․․ Այն, ինչ հիմա եմ զգում, սովորական սիրահարվածություն չէ։ Թե ընտրյալս ով է, ինչ մասնագիտության տեր է ու ինչ ոլորտից է, չեմ ուզում նշել։  Անձնականում լուրջ փոփոխության ինքս դեռ պատրաստ չեմ, հիմա սպասելիքներ չունեմ։ Թե երբ պատրաստ կլինեմ, երբ այդ պահը կհասունանա, չգիտեմ։ Անձնական էմոցիաների տեսանկյունից առայժմ լրիվ բավարար է այն, ինչ կա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել