Հավատարմությունն ու մոնոգամությունը մեր ժամանակներում շատ տարածված երևույթներ չեն։ Շատ մարդիկ չեն կարող դիմակայել գայթակղությանը, նույնիսկ եթե արտաքնապես թվում է, որ զույգը երջանիկ է և ապրում է հաշտ ու համերաշխհ գրում Է Your Tango-ն:
Ինչքան էլ ցավալի է, բայց մարդիկ դավաճանում են նրանց, ում սիրում են, և ոչ ոք դրանից ապահովագրված չէ ։ Ինչ պատճառ էլ լինի, արդյունքը միշտ մեկն է ՝ կոտրված սիրտ։
Կենդանակերպի որոշ նշաններ ավելի շատ են հակված դավաճանության: Ահա նրանք:
1) Երկվորյակներ
Երկվորյակները շփման մեջ այնքան էլ հեշտ չեն բացում սիրտը սիրելիի առջև։ Բայց եթե այն կոտրվի, ապա երկվորյակները կարող են կողքից թեթև սիրավեպ սկսել,որպեսզի կարողանան թաքնվել ցավից ու դավաճանությունից:
Երկվորյակները սիրո և ուշադրության կարիք ունեն։ Եթե դուք չեք կարողանում տալ նրանց այդ ամենը նրանք կգտնեն ինչ-որ մեկին ով կտա նրանց այն, ինչի կարիքը որ ունեն։
2) Առյուծ.
Այս նշանի ներկայացուցիչները պետք է իմանան, որ իրենց զուգընկերոջ համար նրանք ամենակարևորն են։
Առյուծը չի դավաճանի իր զուգընկերոջը, քանի որ գտել է ավելի լավին: Նա կարող է դավաճանել այդ դեպքում երբ որ նրան քիչ ուշադրություն են տրամադրել։ Առյուծին պետք է ձեր մշտական ուշադրությունը և նա երջանիկ կլինի։
3) Կարիճ
Կարիճը բնույթով սիրում է ուշադրություն և կարողանում է ինչպես ոչ ոք «սիրախաղ» սկսել ուրիշների հետ։ Իրենց խաղով տարված, նրանք կարող են չմտածել դավաճանության փաստի մասին, հատկապես, եթե զուգընկերոջ հետ հարաբերությունները կորցրել են իրենց երբեմնի եռանդը ։
Եթե ինչ-որ պահ կարիճը զգա,որ զուգընկերոջ և իր միջև կապը այլևս այնքան խորը և ամուր չէ, ապա նա կարող է դավաճանել վրեժխնդրությունից ելնելով։
4) Աղեղնավոր
Սիրում են տարբեր արկածներ և փորձել այն ամենը ինչ արգելված է։ Աղեղնավորները հակված են դավաճանության պարզապես այն պատճառով, որ նրանք դավաճանութանը լուրջ չեն վերաբերվում։Նրանց համար դա խաղ է։
Սակայն, հարկ է նշել, որ նույն հեշտությամբ նրանք վերաբերում են իրենց զուգընկերոջ դավաճանությանը։ Միայն թե արժե պահպանել հարաբերությունները, որտեղ յուրաքանչյուրը «մի կողմ է նայում», դա արդեն այլ հարց է ։
Իսկ դուք համամիտ եք աստղագուշակների եզրակացության հետ։