ՈՍԿԷ ԾԻՐԱՆ ՓԱՌԱՏՕՆ եւ նման այլ երեւոյթներ՝ մեր Հանրապետութենէն ներս՝ սրտի ամուլ մխիթարանք են ԷԱԿԱՆ հիմնախնդիրներու, տագնապներու, ընկերային-տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամին, որոնք կը սպառնան օր-օրի յուսալքել մեր ժողովուրդը.... Նմանատիպ ձեռնարկները էապէս ոչինչ կը փոխեն տիրող իրավիճակէն....մանաւանդ որ անոնք՝ այդ միջոցառումները, չեն բխիր մեր ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԷՆ հարազատ, այլ ցուցադրական-ձեւական բնոյթ կը կրեն, չեն դպնար ՀԱՅ ՍՐՏԻՆ, չեն խօսիր ՀԱՅ ՀՈԳԻԻՆ....եւ ինչ-որ տեղ ԿԵՂԾ են....Իսկ ԿԵՂԾԻՔԸ, ինչպէս սուտ դեղը չի կրնար դարման հանդիսանալ մեր հաւաքական վէրքերուն, սփոփարար ըլլալ մեր ցաւերուն, կենարար աւիշ դառնալ՝ ազգային-հաւաքական կեանքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/476587935765657?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել