Tesadasht.am-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-21099» մակնիշի 01 ՕՏ 941 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է N6 2211 Տ պետհամարանիշով երթուղային միկրոավտոբուսին և կողաշրջվել:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդներ՝ 1980 թ. ծնված Գ. Ավագյանին և 1975 թ. ծնված Վ. Հովհաննիսյանին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, որոնք էլ հրաժարվել են հոսպիտալացումից:
Շտապօգնության բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: