«Գրինփիս Ռոսիա» կազմակերպության բնապահպանները խորհուրդ են տալիս Ամանորի տոնածառը պատրաստել սեփական ձեռքերով։ Խոսելով այն մասին, թե ինչ նյութերից պատրաստել տոնածառը, «Գրինփիս»-ի մասնագետները խորհուրդ են տալիս այն սարքել փշատերեւ ծառերի ճյուղերից, որոնք կարելի է հավաքել անտառում կամ անվճար վերցնել եղեւնիների շուկաներում:

Նաեւ տոնածառ կարելի է պատրաստել ստվարաթղթից, գրքերից կամ լուսաշղթաներից, ինչպես նաեւ նկարել գործվածքի վրա: «Տարբերակները շատ են, որքան մեծ է երեւակայությունը, այնքան հետաքրքրական է տոնածառը»,- նշել է կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչն «Ինտերաքս»-ի հետ զրույցում: Գրինպիսը նաեւ առաջարկում է հնարավորության դեպքում տոնածառ զարդարել բակում: Խաղալիքներն աելի լավ է սարքել առավել բնական եւ վերամշավող նյութերից. ապակի, մետաղ, թուղթ, փայտ:

«Եթե շատ ժապավենիկներ են կուտակվել գնումներից, կարելի է դրանք օգտագործել: Ոմանք զարդարում են մանդարիններով»,- ճշտել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել