Ավստրալական Մելբուրնից ամուսինները պատահաբար աղբն են նետել ամուսնական մատանիները և աղբատարներին համոզել գտնել դրանք 30 տոննա աղբի մեջ, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Ամուսինները, որոնք ցանկացել են անանուն մնալ, տան վերանորոգման ժամանակ պատահաբար աղբն են նետել իրենց ամուսնական և նշանադրության մատանիները: Երբ նրանք հասկացել են, թե ինչ է կատարվել, թափոններն արդեն տարել էր աղբատարը:

Հուսահատ ամուսինները գնացել են թափոնների փոխադրման կայան, բայց այն արդեն փակ է եղել: Նրանք վերադարձել են առավոտյան ժամը չորսին և աշխատողներին խնդրել փնտրել իրենց զարդերը: Պարզվել է, որ թափոններն արդեն բեռնված են եղել՝ հետագա տեղափոխման համար:

Աղբատարները կրկին դատարկել են բեռնատարը և անծանոթ մարդկանց համար փորփրել 30 տոննա թափոնը:

Նրանք հրաշքով գտել են մատանիները և դրանք վերադարձրել տերերին: Մելբուրնի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Սթոնինգթոնը շեշտել է, որ թափոնների փոխադրման կայանը նման որոնողական ծառայություններ չի մատուցում, բայց այս դեպքում բացառություն է արվել՝ կապված դիմողների կորստի հատուկ արժեքի հետ, թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել