Շատերը տարեցների շատ տարածված կարծրատիպային հայացքով են վերաբերվում։ 60-ից հետո մարդու վրա սկսում են նայել լրիվ այլ կերպ. նրան սկսում են ավելի քիչ վստահել, չեն հավատում նրա ինքնուրույնությանը, հաճախ երեխայի հետ են համեմատում։ Միասին դիտարկենք 7 տարածված կարծիք տարեցների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

1. Տարիքի հետ մարդիկ հիմարանում են

Իհարկե, ծերությունը կարող է բերել կոգնիտիվ ունակությունների փոփոխության, բայց ոչ միշտ։ Վատանում է ռեակցիան, սակայն ուղեղի աշխատանքը ակտիվանում է այլ հատվածներում։ Տարեցներն ավելի մեծ կյանքի փորձ ունեն։ Նրանց բառապաշարն էլ ավելի հարուստ է, քան ավելի երիտասարդներինը։

2. Ծերությունը տանջում է մարդկանց

Այս միֆը նույնպես վաղուց հերքվել է, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարեց մարդիկ բնակչության ամենաերջանիկ խավն են։

3. Ծերությունը միայնության է դատապարտում

Սոցիալական մեկուսացումը իհարկե կարող է խնդիր դառնալ տարեցների համար, սակայն ընտանիքի հետ հավաքները, հասակակից ընկերուհիները և, իհարկե, թոռները թույլ չեն տալիս, որ նրանք իրենց մեկուսացված զգան։

4. Ծերությունը զրկում է կրեատիվությունից

Սա մոլորություն է, շատ մարդիկ այս տարիքում սկսում են ազատել իրենց կրեատիվ էներգիան։ Հիշեք, թե որքան նկարիչներ, գրողներ և երաժիշտներ են իրենց գլուխգործոցները ստեղծել պատկառելի տարիքում։

5. Տարեցների մտածելակերպը շատ սահմանափակ է

Ամեն բան կախված է կոնկրետ մարդուց, բայց եթե դուք մի քանի փնթփնթան բիձուկ եք ճանաչում և նրանցով եք դատում բոլորին, չարաչար սխալվում եք։ Շատ տարեցներ են հեշտությամբ վերաբերվում ամեն նորի և հեշտությամբ լեզու գտնում երիտասարդների հետ։

6. Ծերությունից չես խուսափի, դա գենետիկա է

Իհարկե, դա այդպես է, բայց ծերությունը կարելի է դանդաղեցնել։ Ճիշտ սնունդն ու առողջ ապրելակերպը կօգնեն ավելի երիտասարդ տեսք ունենալ և ավելի երիտասարդ զգալ։

7. Ծերությունը զրկում է արդյունավետությունից

Տարեցներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում։ Թե ինչպես այն ծախսել, ամեն մեկն ինքն է որոշում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ թոշակի անցնելուց հետո մարդկանց 24%-ը կամավորական աշխատանքներով է զբաղվում, ինչը հերքում է արդյունավետության նվազման տեսությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ ծերությունն այնքան էլ սարսափելի չէ, այն պարզապես կյանքի այլ փուլ է, ընկալման այլ վեկտորով և ուղեղի այլ ակտիվությամբ, որը կյանքին լրիվ ուրիշ անկյունի տակ նայելու հնարավորություն է տալիս։ Ինչպես տեսնում եք, եթե հոգ տանենք մեր մասին և մեր կողքը շատ հարազատներ ու մտերիմներ ունենանք, ծերությունն առանց խնդիրների և սահմանափակումների կդիմավորենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել