Սա իրական պատմություն է, տեղի է ունեցել ԱՄՆ-ում և հայտնվել է լրատվամիջոցներում:
Հարսանիքին հրավիրված էր 300 հոգի:
Պաշտոնական մասն արդեն ավարտվել էր, և ռեստորանում տոնելու ժամանակն էր:
Փեսան վերցրեց բարձրախոսը, որպեսզի դիմի բոլոր հավաքվածներին:
Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին և ասաց, որ ինքը շատ ուրախ է՝ բոլորին այնտեղ տեսնելով:
Ասաց նաև, որ հատուկ շնորհակալություն է ուզում հայտնել հարսի ընտանիքի անդամներին, ովքեր կազմակերպել են այս հիասքանչ հարսանիքը:
Տղամարդն ասաց, որ բոլոր հյուրերին անակնկալ է սպասվում. բոլորի աթոռների ծածկոցի տակ կա մի ծրար: Եվ խնդրեց բոլորին հանել ծրարներն ու բացել դրանք:
Յուրաքանչյուր ծրարի մեջ կար լուսանկար, որտեղ պատկերված էին հարսն ու խաչեղբայրը: Պարզվեց, որ հարսը դավաճանել է ընտրյալին խաչեղբոր հետ:
Հետո փեսան կանգնեց մի քանի րոպե, որպեսզի հետևի ներկաների ռեակցիային, իսկ վերջում պտտվեց դավաճանների կողմը և ասաց.
- Բարով մնացեք:
Ամուսնալուծվեցին նրանք 2 օր անց:
Զարմանալի է, որ տղամարդը կարողացել էր սառնասրտորեն սպասել մինչ այդ պահը…
Հարսանիքի համար հարսի ծնողները ծախսել էին 35 000 դոլար:
Ի՞նչ եք կարծում, արդո՞ք փեսան ճիշտ է վարվել: