Կյանքը շատ հետաքրքիր բան է...

Մեր երկրի վարչապետի պաշտոնը զավթած անձը հեգնում է 1.000 դրամների հիմնադրամի խորհրդի անդամին՝ պատճառաբանելով դա այն հանգամանքով, որ վերջինս աշխատել է որպես Արցախյան ազատագրական պատերազմի հերոսի օգնական և ցանկություն չի հայտնում հետը խոսել։ Մյուս կողմից՝ նույն վարչապետը շատ ուշադիր լսում է ազերների շպիոնին, որը չգիտես, թե ինչպես հայտնվել է հայկական եկեղեցում, և շատ ջանասիրաբար պատասխանում նրա հարցերին և նույնիսկ երաշխավորում անվտանգությունը։

Լավ, ո՞ւմ վարչապետն ես դու՝ Հայաստանի՞, թե՞...

Ցավում եմ, որ այս ամենի ականատեսն ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել