entoniՄի երիտասարդ տղամարդ, ով ուզում էր, ինչ գնով էլ լինի, գտնել Ճշմարտությունը, այնքան ուժեղ գտնվեց, որ թողեց իր ընտանիքը, ընկերներին և գնաց Ճշմարտությանը փնտրելու: Նա եղավ բազմաթիվ երկրներում, կտրեց, անցավ շատ ծովեր, բարձրացավ լեռներ, անցավ ծանր փորձությունների ու տառապանքի միջով:

Մի օր նա արթնացավ այն մտքից, որ ինքն արդեն  յոթանասունհինգ տարեկան է, բայց դեռ չի գտել ճշմարտությունը, ու հուսահատությունից որոշեց դադարեցնել որոնումներն ու վերադառնալ տուն:

Ու,  քանի որ նա այլևս առաջվա նման ջահել չէր, տունդարձի ճանապարհը նրանից խլեց երկար ամիսներ:

Նա հասավ տուն, բացեց դուռն ու… գտավ բոլոր այդ տարիներին իրեն սպասող Ճշմարտությանը:

Հարց

-Այդ ճամփորդություններն օգնեցի՞ն նրան գտնել Ճշմարտությունը:

Պատասխան

-Ոչ, բայց ճամփորդություններն օգնեցին ճանաչել նրան:

Աղբյուր՝ Էնթոնի դե Մելլո, «Երբ է Աստված ծիծաղում» գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել