2019 թվականը, երևում է, հաջողակ տարի էր Թաիլանդի բնակիչների համար. հոկտեմբերի սկզբին թաիլանդցի հաջողակ ձկնորսը ջրի երեսին լողացող կետի փսխուք էր կարողացել որսալ: Կարճ ժամանակ անց պատմությունը կրկնվել է. աղբ հավաքողը Թաիլանդի լողափերից մեկում պատահաբար կետի փսխուք է գտել (ճարպակետի աղիքներից արտազատվող մոմանման նյութ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ), որը գնահատվում է ավելի քան 665 000 դոլար, գրում է Luxurylaunches-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փսխուքը կշռում է ավելի քան 16,5 կգ:

Հաջողակ ձկնորսը՝ Սուրաչետ Չանչուն, հայտնել է, որ Թաիլանդի հարավային Սոնգխլա նահանգի լողափերից մեկում վերամշակվող թափոն որոնելիս է եղել, երբ նկատել է արժեքավոր գտածոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել