Վերջին մեկ-երկու տարում համացանցում մեծ տարածում են գտել պանորամաները, որոնց միջոցով կարելի է տեսնել ինչ-որ վայրի գեղեցկությունը ամբողջությամբ: Եվ ահա Ջեֆֆերի Մարտին անունով լուսանկարիչը համացանցում տեղադրել է 34-գիգապիքսելանոց պանորամա, որը հավանաբար կգերանցի մի շարք նոր ռեկորդներ: Պանորաման նկարվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
Պանորաման նկարելու համար լուսնկարիչը օգտվել է Petrin աշտարակից, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ու կես ժամ: Այդ ընթացքում նկարահանվել է 2600 առանձին նկարներ:
Նկարահանումը իրականացվել է հատուկ Canon տեսախցիկի միջոցով: Օգտագործվել է նաև 1-Dx, 28-300 օպտիկա, և 8-15 «fish Eye»: Վերջնական արդյունքում ստացվել է 260000 x 130000 փիքսելանոց պանորամա:
Պանորամայի ստեղծմանը օգնել է նաև Fujitsu Technology Solutions Europe ընկերությունը, որը տրամադրել է հատուկ՝ 2 չորսյադերային Xeon պրոցեսորով և 192ԳԲ օպերատիվ հիշողությամբ տեխնիկա:
Վերջում ավելացնեմ նաև, որ եթե պանորաման բացենք ամբողջությամբ կստացվի մեկ 40մ երկարությամբ նկար:
Նյութի աղբյուր՝ http://www.mrblogger.ru/2013/07/34.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել