Կանայք ունեն մի շարք հատկություններ, որոնք տղամարդուն շատ դժվար են տրվում։ Օրինակ՝ բնատուր ինտուիցիան։ Ինտելեկտի հետ միասին այն ծնում է կատարյալ կնոջ։ Ինչպե՞ս կարելի է ճանաչել նրան։

Մտածելու կարողություն

Շատ կանայք հակված են մի շարք կարևոր որոշումներ հանգիստ ընդունելուն, ինչպես նաև մտածում են իրենց յուրաքանչյուր քայլից առաջ։ Հակառակ տարածված կարծրատիպերին՝ իմպուլսիվությունն ավելի շուտ բնորոշ է տղամարդկանց։ Կնոջ հանգստությունը խոսում է բարձր ինտելեկտի մասին։

Հետաքրքրասիրություն

Կանայք ի ծնե հետաքրքրասեր են։ Եվ այդ հետաքրքրասիրությունն անընդհատ զարգացնելու դեպքում հնարավոր է բարձր ինտելեկտ ձեռք բերել։ Խելացի կինը շատ գիտական գրքեր է կարդում, հետաքրքրվում է նոր գրականությամբ և պատրաստ է խոսել լուրջ թեմաների շուրջ։

Զարգացման ձգտում

Խելացի կինն անընդհատ ձգտում է զարգացման։ Չնայած իր բարձր IQ-ին՝ նա փորձում է գտնել մարդկանց, որոնցից ավելի շատ օգտակար տեղեկություններ կարող է ստանալ և կարող է երկար ինտելեկտուալ զրույցներ ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել