Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։

Պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի:

Այսպես՝ 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:

Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա 2020-ի հուլիսի 1-ից այն հաշվարկելու առավելագույն շեմը։

Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում,

2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս:

Այս ոլորտի մյուս լավ նորությունը շահութահարկի նվազեցումն է.

այսպես՝ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս,
ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս,

միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր։

Բացի այդ, բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացա­ռու­թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը,

Սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել