Tert.am-ը գրում է.

Wizz Air բյուջետային ավիաընկերության թռիչքները Վրաստանում սուբսիդավորվում են պետության կողմից՝ տուրիզմը զարգացնելու նպատակով, Հայաստանում, ասում են, չի սուբսիդավորելու: Անհասկանալի է՝ իրենց եկամուտները որտեղից են գոյանալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Wizz Air ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնի հայտարարությանը, թե 2020 թ. ապրիլից Երևանից չվերթներ կիրականացվեն Վիեննա և Վիլնյուս՝ շաբաթական 2 անգամ՝ սկսած 24.99 եվրոյից:

«Լոուքոսթերները լոտոյի նման են, ինչ-որ քանակությամբ վաճառում են էժան տոմսեր, հետո ասում են՝ այդ տոմսերը վերջացան: «Ռայն-Էյր»-ն էլ թռիչքի գինը սկզբում ասում էր 35 եվրո, բայց պարզվեց՝ 100 եվրոյից ավել է: Երբ թռիչք կիրականցնեն, այդ պարագայում գինը կիմանանք, ինձ համար կարևորն այն կլիներ, որ թռիչքներն իրականացվեին Գյումրիից: «Պոբեդա»-ն էլ 17 դոլարի կարգի գներ հայտարարեց, կարճ ժամանակ հետո գինը դարձավ 60-70 դոլար և շատ վատ սպասարկում»,-նշեց նա:

Շահեն Պետրոսյանի խոսքից ՝ լոուքսթեր ընկերության կողմից չվերթներ իրականացնելը դրական է նմանատիպ ընկերությունների միջև մրցակցության և դեպի Եվրոպա չվերթների ավելացման տեսանկյունից: Ըստ նրա՝ այստեղ մեկ վտանգ կա. հիմնական ավիաընկերությունները կարող են հրաժարվել թռիչքներ իրականացնելուց, քանի որ շատերը կնախընտրեն օգտվել լոուքոսթերնթերից, ոչ թե նորմալ ընկերություններից, որ անհամեմատելի լավ են սպասարկում, բայց բավականին թանկ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել