Aysor.am-ը գրում է.

ԱԳՆ-ում արդեն իսկ տասնամյակներ գործում է արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ փակ հանդիպումներ անցկացնելու մշակույթ՝ խորհրդարանական հարթակի անդամների, հայաստանյան և օտարերկրյա փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, ԶԼՄ խմբագիրների և լրագրողների հետ: 
 
Այդ մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած փակ հանդիպմանը, որտեղ լրագրողների համար քննարկում էր անցկացվել Արցախյան հակամարտության թեմայով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։ 
 
Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ հանդիպումներն անցկացվում են «չաթըմ հաուզ» կանոններով, որոնց ժամանակ ԱԳ նախարարը պատասխանում է արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ հրապարակմանը ոչ ենթակա առավել բաց ձևաչափով, դա ենթադրում է, որ առավել հանգամանալից և փորձագիտական մակարդակով պարզաբանվում են արտաքին քաղաքականության արդեն իսկ արտահայտված դիրքորոշումները: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել