Եվ ամեն օր մենք չենք դադարում զարմանալուց նոր երևույթներով, որոնք շարունակում են տարօրինակ ու անսովոր թվալ։ Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենատարօրինակ ծառին․ նրա վրա աճում են շուրջ 40 մրգատեսակներ։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։ 

Ծառը գտնվում է Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքի համալսարանում: Նրա ստեղծողը հենց համալսարանի պրոֆեսոր է: Նա կարողացել է ստեղծել մի ծառ, որի վրա մեկ մրգի փոխարեն աճում է միանգամից 40 մրգատեսակ։ Ո՞րն է այս ծառի գաղտնիքը։ 

Պրոֆեսորը նշում է, որ իրականում չափազանց հարմար է, երբ տարբեր մրգեր համտեսելու համար տարբեր ծառերից չես օգտվում, այլ ուղղակի կանգնում ես մեկ ծառի դիմաց ու քաղում այն, ինչ մտքովդ կանցնի:

Նա նաև ավելացնում է, որ մեր օրերում հիբրիդային ծառերի ստեղծումը դարձել է չափազանց պահանջված: Նա կարողացել է կատարել շատերի երազանքն ու տքնաջան աշխատանքի արդյունքում ստեղծել իր տեսակի մեջ հազվագյուտ այս ծառը, որն այժմ շատերին է զարմացնում: 

Ի դեպ, այս հիբրիդ ծառը աճում է ԱՄՆ-ում: Սալոր, խնձոր, դեղձ, բալ ու կեռաս մեկտեղվել են մի ծառի վրա: Համաձայնեք, որ իրոք հետաքրքիր գաղափար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել