Armlur.am-ը գրում է.

Հաջորդ տարի ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում, եւ խոսքը հիմնականում տնտեսական իրավիճակի մասին է: Դրա պատճառները գալիս են դեռ վաղուց: Այժմ իրավիճակի պատասխանատվությունն եւնորորոշումներ կայացնելու լիազորությունն արդեն այս իշխանություններինն է:

Ինչպես հայտնի է, դեռեւս 2013 թվականին Հայաստանը 7 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր էր թողարկել, որի տարեկան տոկոսադրույքը կազմում էր 6.25 տոկոս: Այն ժամանակ այդ գումարով կառավարությունը կարողացավ ժամանակից շուտ մարել Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։ Ու այդ պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թվականին:

Սակայն սա միակ պարտավորությունը չէ, որառկա է 2020 թվականին: Բանն այն է, որ 2020 թվականին միայն արտաքին պարտքի սպասարկման գումարը հասնելու է 800-900 մլն դոլարի, եւ 2013թ. թողարկած 700 մլն դոլարի եվրաբոնդերի մարումը եւսմտնում է այդ գումարի մեջ: Այդ 700 մլն դոլարից 200 մլն-ը ետ է գնվել, մնացել է 500 մլն դոլարը: Եվ պարտքի ամենամյա սպասարկման գումարին 2020թ. ավելանալու է նաեւ այս 500 մլն դոլարի մարումը:

Սակայն սա էլ Հայաստանի կողմից թողարկված միակ պարտատոմսերը չեն եղել: Հայաստանը 2015 թվականին թողարկել էր նաեւ 500 մլն դոլարի պարտատոմսեր` 10 տարի ժամկետով եւ 7.5 տոկոս եկամտաբերությամբ: Եվ հենց սա է, ըստ էության, երբեւէ ձեռք բերված ամենաթանկ վարկը: Այդ տարի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, թե պարտատոմսերը թողարկում են այդ տարվա պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար:

Իսկինչպիսի՞ն է պետական պարտքի դինամիկան. ՀՀ կառավարության պետական պարտքը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը` արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է: Իսկ, ահա, 2019 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 7 մլրդ 117 մլն դոլար, որից կառավարության պարտքը` 6 մլրդ 603 մլն դոլար, Կենտրոնական բանկի արտաքին պարտքը` 514 մլն դոլար: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը կազմում է 5 մլրդ 059 մլն դոլար, իսկներքին պարտքը` 1 մլրդ 544 մլն դոլար:

Պետական պարտքի դինամիկան ներկայացնելիս ընդգծենք, որ դեռեւս 2016 թվականին այն կազմում էր 5 մլրդ 942 մլն դոլար, 2017 թվականին այն արդեն գերազանցում էր 6 մլրդը եւ 7-ի շեմը հատել է արդեն 2019 թվականին, եւ հաջորդ տարվա ցուցանիշը նախորդ տարիների մեջ ամենաբարձրն է լինելու:

Այժմ` իշխանափոխությունից հետո արտաքին պարտքի նվազման մասին: 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել էր 5 մլրդ 494 մլն դոլար, այս տարվա` 2019 թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ`5 մլրդ 414 մլն դոլար: Արտաքին պարտքն իսկապես Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նվազել է 80 մլն դոլարով, բայց նվազել է բացառապես Կենտրոնական բանկի պարտքը, իսկ կառավարության պարտքն ավելացել է:

Եվ այժմ Հայաստանը 10 տարի ժամկետով 500 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել, ըստՆիկոլ Փաշինյանի` «աննախադեպ ցածր»` 4,20 տոկոսով: Տեղեկացնենք, որ որքան ցածր է եվրաբոնդերի եկամտաբերությունը, այնքան վստահելի են դրանք համարվում: Եվ վերոնշյալ 500 մլն դոլարը տոկոսներով Հայաստանը պետք է մարի 2029 թ.-ին: Այսպիսով, տարեկան տնտեսումը կկազմի 10,2 մլն դոլար, իսկ եվրաբոնդերի տոկոսն էլ նվազում է 2-ով` նախորդ թողարկման համեմատ, եւ մեր եվրաբոնդերի պահանջարկը կազմել է 2 մլրդ դոլար:

Սակայն եվրաբոնդերի թողարկումը, թեկուզ բարելավված պայմաններով,ոչ այլ ինչ է, քան արտաքին պարտքի ավելացում 500 մլն դոլարով:
Հիշեցնենք, որ պարտատոմսեր թողարկելու որոշումներից մեկը կայացվել է Տիգրան Սարգսյանի, մյուսն էլ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում:

Եվ փաստացի նախկինում կայացված որոշումների համար այժմ եւ հետագայում վատ դրության մեջ են հայտնվելու օրվա իշխանությունները: Եվ եվրաբոնդերի թողարկումը եւս դրա ապացույցն է. այն, ինչ նախկինում քննադատում էին այս իշխանությունները, այժմ իրենք են ստիպված դիմում այդ նույն քայլին` նախկինների արածի հետեւանքները չեզոքացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել