Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության, ավելի հայտնի՝ Հայաստանում Սորոսի գրասենյակի կողմից հովանավորվող հայաստանյան ՀԿ-ներից մեկի ղեկավարի՝ Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկումը լրագրողների հետ նոնսենս է շատերի համար:

Այս ամենից հետո կարելի է փաստել՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս որոշ ոլորտների պես, ինչպես, օրինակ, կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, անվտանգության և իրավապահ համակարգերի որոշ մասը և այլն, վերահսկվում են վերը նշված կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Ու այդ վերահսկողությունն իրականացվում է այդ կազմակերպության կողմից հովանավորվող ՀԿ-ների միջոցով:

Այս ամենի կազմակերպիչը և հովանավորը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով վերջին շրջանում ԱԱԾ-Սորոսի գրասենյակ սաստկացած հակամարտությունում, ինչպես տեսնում ենք, տարբեր մեսիջներով պաշտպանում է այդ գրասենյակին և նրա կողմից հովանավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներին, օրինակ՝ արդեն թույլ տալով վերջիններիս ներթափանցել արտաքին քաղաքականության ոլորտ և ամենակարևորը՝ Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների մեջ:

Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կողքին միայն այդ նստած անձի ներկայությունը լրագրողների համար կազմակերպված փակ հանդիպմանը:

Հ.Գ. Խաղաքարտերը գրեթե բացված են: Արդեն հասկանալի է ԱԱԾ-ն և բանակը թիրախավորելու որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև Արցախյան հակամարտության բանակցություններում մեր որոշ պաշտոնյաների ադրբեջանամետ զառանցանքները, օրինակ՝ Արցախի «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ» եզրույթի կիրառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել