Կնճիռներից ազատվելու համար փորձեք օգտագործել օսլայի հիման վրա պատրաստած դիմակ: Այն նախատեսված է հոգնածության նշաններով հասուն մաշկի համար:
Այս դիմակը վերացնում է մանր կնճիռները և խոնավեցնում է մաշկը:
Այն շատ հեշտ է պատրաստել․
- Վերցրեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, խառնեք այն կես բաժակ ջրով և լցրեք կաթսայի մեջ:
- Վրան ավելացրեք 500 մլ եռացած ջուր և եփեք, մինչև այն թնդանա:
- Ավելացրեք 5 ճաշի գդալ թարմ քամած գազարի հյութ և մեկ ճաշի գդալ թթվասեր: Լավ խառնեք, սառեցրեք և բարակ շերտով քսեք դեմքին:
- Թողեք 20-25 րոպե և լվացեք գոլ ջրով:
Այնուհետև դեմքին կրեմ քսեք: Մնացածը պահեք սառնարանում և օգտագործեք երեք օրվա ընթացքում:
Այս դիմակը կազատի ձեզ մանր կնճիռներից և լավ կխոնավեցնի մաշկը: Ավելի արդյունավետ արդյունքի համար պետք է դիմակը քսել երեք օր անընդմեջ:
Նյութի աղբյուր՝ http://armday.am/post/103604/oslan-knchirneri-dem-ardjo-nqn-inchpes-boteqsi-nerarko-mits-heto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել