Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 15-18 տարեկան 5 մարդու, որոնք կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ: 70-ամյա հավաքարարի գլխին աղյուսով հարվածել են, երբ նա փորձել է հեռախոսով նկարել ցույցը: Տղամարդը վնասվածքներից մահացել էր:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Կես տարվա ընթացքում անցկացվել է մոտ 900 բողոքի ակցիա, ձերբակալվել է ավելի քան 5.8 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել